Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները»

Նոյեմբեր 3, 2009թ. 14:14

Երևանում մեկնարկեց «ԱՐՏԱԳԵՐՍ» շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ։

Նոյեմբերի 2-ին Երևանում մեկնարկեց ՊՐՈՍՊԵԿՏՈՒՍ տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացվող ԱՐՏԱԳԵՐՍ շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ։ Այն կրում է «Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները» խորագիրը։ Կենտրոնի նախագահ, պատմաբան Թամարա Վարդանյանն իր բացման խոսքում նշեց այն խնդիրների շրջանակը, որոնք ներառված են ուսումնական ծրագրում։ Դրանք են` հայ ինքնության, մշակութային ինքնատիպության, ազգային առանձնահատկությունների, ուրույն պատմական անցյալի և ժառանգության, հայկականության շարունակականության ապահովման խնդիրներին առնչվող հարցերը։ Ժամանակակից համահարթեցման գործընթացներն ամբողջ աշխարհում մարտահրավեր են ազգային ինքնատիպությանը, իսկ Բաց հասարակության մոդելը կարող է ամբողջությամբ կլանել և տարրալուծել Հայ ինքնությունը։ Սա է պատճառը, որ դպրոցի կազմակերպիչները կարևորում են ազգային պաշտպանական մեխանիզմների կայուն համակարգի զարգացումն ու այդ համակարգի ներդաշնակ համակեցությունը համամարդկային իդեալների համակարգում։ Իսկ դպրոցի ԱՐՏԱԳԵՐՍ անվանումը խորհրդանշում է պաշտպանական ամրոցը՝ որպես Հայության գոյատևման և բնականոն զարգացման համար մղվող պայքարի խորհրդանիշ։

Կենտրոնի փոխնախագահ, պատմաբան Սուրեն Մանուկյանն իր խոսքում կարևորեց երիտասարդների շրջանում Հայամետ և Հայաստանակենտրոն մտածողության սերմանումը, և հույս հայտնեց, որ կհաջողվի դպրոցի աշխատանքները դարձնել շարունակական։

Երեկոյան դպրոցն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն