Գլխավոր » Տնտեսություն

Օբաման շնորհավորեց Համիդ Կարզային ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Նոյեմբեր 3, 2009թ. 15:03

Սպիտակ տունն ընդունեց Համիդ Կարզայի հաղթանակն Աֆղանստանում կիրակի անցկացված նախագահական ընտրություններում: Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Համիդ Կարզային և կոչ է արել բարելավել Աֆղանստանի կառավարության աշխատանքներն ու խստացնել պայքարը կոռուպցիայի դեմ:

Հեռախոսազրույցը երկու երկրների առաջնորդների միջև տեղի է ունեցել դեռևս երեկ երեկոյան: «Ես արդեն խոսել եմ նախագահ Կարզայի հետ և շնորհավորել նրան երկրորդ անգամ վերընտրվելու կապակցությամբ: Չնայած այն հանգամանքին, որ ընտրությունների գործընթացը քիչ խառն էր, ես ուրախ եմ, որ վերջնական արդյունքը համապատասխանում է աֆղանական օրենքներին», – ասել է Բարաք Օբաման:

Նշենք, որ ընտրությունների առաջին փուլում Համիդ Կարզայը չի կարողացել հավաքել նախագահ դառնալու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը: Նրա հետ միասին երկրորդ փուլ էր դուրս եկել ընդդիմության առաջնորդ Աբդուլա Աբդուլան: Սակայն վերջինս, ընտրական գործընթացում տեղի ունեցած բազմաթիվ կեղծիքների պատճառով, ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ինքնաբացարկ է հայտարարել` հարթակը թողնելով Համիդ Կարզային:

ArmAr.am


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն