Գլխավոր » Հայկական տոներ

ՎԱՐԴԱՎԱՌ

Օգոստոս 21, 2009թ. 12:54

vardavarՀայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զա­տիկից 14 շաբաթ հետո։ Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է եւ գա­լիս է հազարամյակների խորքից։ Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ, որի մե­հյանը ուխտի էին գնում ահել ու ջահել, փառաբանում ձոներգերով, բա­գինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ անելով։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխու­թյան է ենթարկվում՝ պահպանելով, սակայն, իր էությունը։ Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով։ Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր Հայոց տոմա­րի տարեգլիյին՛ Նավասարդ ամսի առաջին օրը՝ օգոստոսի 11-ին (ըստ Աբեղյանի՝ այն տոնվել է օգոստոսի 6-ին)։ Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգությունը, փոփոխվեց եւ տոնի կատարման ժամանակը։ Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաեւ՛ մատնանշում դրա խորհուրդները։ Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ ջուր եւ վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը։ Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրա­վառ»։ Եվ իրոք, հուլիսին, այսինքն՝ հրոտից ամսին, երբ արեւը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվա­ծաբար ջրցանություն են կատարում եւ աստվածներից ջուր խնդրում։

Տոնի համն ու հոտը կազմում էին համատարած ջրցանությունները։ Վաղ առավոտից իրար վրա ջուր էին լցնում բոլորը՝ ովimg_9_vardavar ինչով կարող էր՛ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը։ Ջուր էին շփում չխոսկան հարսները կեսրայրի վրա, առօրյայում քավորի ներկայությունից խուսափող սանամայրն անգամ՝ քավորի վրա։ Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետեւ այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ։ Այս ամենն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, խաղերով։ Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան։

Մի փոքր այլ է պատկերը լեռնային շրջաններում, ուր համեմա­տաբար զով է եւ ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ միայն խորհրդանշական իմաստ ունի։ Այդտեղ գլխավոր դերը ավելի շատ տրվում է կենդանական զոհաբերություններին, հեռավոր ուխտագնացու­թյուններին, ուրախություններին ու խնջույքներին։ ժողովուրդը, մի երկու օրվա պաշար վերցնելով, տանելով զարդարված մատաղացու կենդանի­ներ, գնում է դեպի սրբազան աղբյուրները, դրանց մոտ զոհ մատուցում՝ հուսալով աստվածների բարեհաճությունը։

Տոնի օրը որոշ տեղերում «Նուրին» տիկնիկներ էին պտտում, դրանց վրա ջուր լցնում եւ ձու, ալյուր, յուղ հավաքելով՝ կատարում յու­րատեսակ զոհաբերություն։ Շատ շրջաններում էլ եկեղեցի էին տանում հացահատիկի հասկեր, խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդաավառի տաք ու շոգեն…»։

Ինչպես ավանդական բոլոր տոները, Վարդավառը իր մեջ նաեւ պտղաբերության խորհուրդն է կրում։ Այդ մասին է վկայում Նախիջեւանում ընդունված «խնդում տօքի» սովորույթը, նշանված աղջիկները մի ամանում ցորեն կամ գարի էին ծլեցնում, հետո այդ ամանի մեջ թեւավոր մի փայտ էին ամրացնում, այն զարդարում խնձորով, մանր վարունգով ու վարդերով, որից հետո, մի տարեց կին, «խնդումը» պտտեցնելով տանում էր հրապարակ։ Դրա շուրջը հանդիսականները պարում էին, վերջում՝ բա­ժանում մրգերն ու ծաղիկները։ Տարեց կինը, որոշ հետազոտողների կար­ծիքով մարմնավորում էր Անահիտ աստվածուհուն, որը հովանավորում էր պտղաբերությունը եւ տոնի օրը առաջին անգամ խնձոր կամ տանձ (որոնք կոչվում էին վարդավառյան) ուտելու երեւույթը նրան սիրաշահելու խորհուրդն է պարունակում։

Վարդավառը, թերեւս միակ տոնն է, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարեւոր խորհուրդն ունի, եւ պատահական չէ, որ շատ շրջաններում այդ օրը պարտադիր գալիս են հե­ռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները։ Նրանք հանդիպում են հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմյանց կարոտը, արտահայտում փոխադարձ սեր ու նվիրվածություն։ Փաստորեն, դա նաեւ միակ տոնն է, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դերն ունի։

Վարդավառյան տոնակատարության մյուս կարեւոր խորհուրդը սերն է։

Հայոց մեջ սիրո, նվիրումի բազմաթիվ օրինակներ կան, որոնց մեջ, սակայն, առանձնանում է Վահագն դիցի ու Աստղիկ դիցուհու սերը։

Որոշ ուսումնասիրողներ հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկը անվանվում Էր «Վարդամատն», Վարդավառ բառը կա­պում են վարդ արմատին։ Վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հզորաբազուկ Վահագնը, մշտապես պայքարելով Չարի դեմ, պահում ու պաշտպանում Էր այդ սերը, քանզի առանց սիրո բնությունը կպատվի փուշ ու տատասկով։ Աա Է վկայում նաեւ մեկ այլ պատում. Մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրա­վորվելու բոթը, ոտաբոբիկ շտապում Է նրան վայրկյան առաջ տեսնելու։ ճանապարհին, նա անգիտորեն վարդենիներ Է տրորում եւ նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են։ Այսպես Էլ առաջանում Է սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը։

Եկեղեցական մեկնաբանությամբ Քրիստոսն Է նմանեցվում վար­դի, ու եթե «մինչ ի յայլակերպութիւն որպէս թէ վարդ ի կոկոնի էր, եւ յայ– լակերպիլն՝ ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ» (Տ.Թորգոմ պատրիարք)։

Պահպանված որոշ սովորությունների մեջ վարդերով զարդար­վել, իրար վրա ջուր ցողել, աղավնի թռցնել, քրիստոնեական եկեղեցին տեսնում է աստվածաշնչյան հին ավանդությունների արձագանքներ՝ կապված Ջրհեղեղի, Նոյան աղավնու եւ այլնի հետ։ ժողովրդական մի ավանդությամբ Աստղիկն էլ համարվում է Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրը։

Ինչեւէ, Վարդավառի տոնը որքան էլ հին, որքան էլ երկար ու ձիգ դարերով անցած, քրիստոնեական գաղափարախոսության փորձությանը ենթարկված՝ այսօր էլ շարունակում է մնալ որպես ազգային տոն։


Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն