Սարդարապատի հերոսամարտը` երեխաների աչքերով
Նոյեմբեր 3, 2009թ. 16:20
Սարդարապատի հուշահամալիրի ցուցասրահում կազմակերպվել է 8-12 տարեկան երեխաների աշխատանքների ցուցադրություն, որտեղ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի սաները բատիկայի տեխնիկայով ներկայացրել են Սարդարապատի հերոսամարտը:
16 երեխաներ կարողացել են մեծահասակի աչքերով ներկայացնել պայքարի անկոտրում ոգին, որը հատուկ է միայն մինչև վերջ գնալ պատրաստվող համառ հային: Գրեթե բոլոր կտավներում պատկերված են քահանաներ, ովքեր պայքարի բովում միշտ հասարակ գյուղացու կողքին են եղել: Երեխաները զգացել են Սարդարապատի հերոսամարտի օրհասական լինելը և ցույց են տվել ոչ միայն պայքարը, այլև հաղթանակը, որը 1918թ. մայիսի 28-ին հանգեցրեց կորսված պետականության ծննդյան:
ArmAr.am












