Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Քուվեյթում է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին պետական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի «Հայաստան-Քուվեյթ» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Վահան Հովհաննիսյանը, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Պետական այցի շրջանակում նախատեսված տարբեր հանդիպումներից զատ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից












