Գլխավոր » Հայկական տոներ

ԶԱՏԻԿ

Օգոստոս 21, 2009թ. 13:17

zatik1Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհր­դանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրա­ցույցով (325թ. Նիկիայի տիեզերաժողովի որոշմամբ) կատարվում է գարնան գիշերահավասարից եւ լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին։   Զատ­կի տոնը կատարվում էր ճոխ հանդիսությամբ եւ մեծ կազմակերպվածու­թյամբ։

Զատիկ բառին տրվում են տարբեր ստուգաբանություններ։ Որոշ ուսումնասիրողներ այն նմանեցնում են հրեաների Պասեքի հետ (Պասե­քը, որ նշանակում է ելք, հրեաների ամենասիրված տոնն է եւ խորհրդան֊շում է Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր նրանց ելքը)։

Ատ. Մալխասյանցը Զատիկ բառը ստուգաբանում է որպես տոն, ուրախություն։  Տոնի առաջին եւ ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, որոշվելու, բաժանվելու գաղափարն է։

Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղա­նակների զատումը, այլ նաեւ բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից։ Այս ժամանակ է, որ հողը ծածկվում է գույներով, ծաղկում են ծիրանենի­ները, խնձորենիները, տանձենիները, դեղձենիները… Եվ ինչպե՞ս կարող էր երկրագործ հայ ժողովուրդը իր երախտագիտությունն ու մեծարանքը չար­տահայտել մայր բնությանը, նրա զարթոնքը չավետել տոնակատարու­թյամբ ու զոհաբերություններով։ Այստեղից էլ՛ զատիկ բառի տոն, ուրա­խություն իմաստը։ Եվ ուրախանում էր ու ուրախանում է ժողովուրդը՝ տոնելով բնության Մեծ Զատիկը, զոհաբերելով կարմիր, կանաչ, նարնջա­գույն, դեղին ձվերը, որոնք ցուցադրում էին գարնան գույների խաղը։ Ահա՛ թե ինչումն է նաեւ բազմագույն ձվերի ու ձվախաղերի խորհուրդը Զատկի տոնին, մանավանդ, որ «միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է  աշխարհի, եւ ինչպես որ իմաստուններն ասում են՝ դրսի կեղեւն նմանում Է երկնքին, մզղաձեւը՛ օդին եւ սպիտակուցը՝ ջրին, դեղինն Էլ երկիրն Է, այսինքն՛ մէջը» (Թորգոմ վարդապետ)։ Ուշագրավ է, որ ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ։

Եվ ուզում ենք հավատալ, որ մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը, «որ գիշերները ճառա­գում էր, իսկ ցերեկները Արեւի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում եւ բազմագույն ձվեր ածում՝ անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը» (Ա.Կակոսյան), դեռ ապրում է մեր լեռներում, որ ինչպես այն ժամանակներում, այժմ էլ Մայր Անահիտը դրանք շաղ է տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա։

Զատիկ բառի մյուս մեկնաբանությունը ազատվել իմաստն ունի։ Բացի վերոհիշյալ խորհրդից, այսինքն՝ ձմռան երկար թագավորությունից բնության ազատվելուց, հավանաբար, այն նշանակել է նաեւ Մեծ Պասը ավարտելու, դրա խստություններից ազատվելու իմաստը, երբ մարդիկ քառասնօրյա պասով մաքրագործելով մարմինն ու հոգին, վերջապես իրավունք են ստանում օգտվելու երկար սպասված, կենդանական ծագում ունեցող կերակուրներից։ Այդ էր պատճառը, որ գրպաններում մի-մի ծու դրած, նրանք գնում էին երեկոյան ժամերգության եւ այն ավարտվելուց անմիջապես հետո, ուտում ձուն։

Այդ էր նաեւ պատճառը, որ այս տոնին սպասում էին մեծ անհամ­բերությամբ։ Արդեն Չարչարանքի շաբաթվա (Մեծ Պասի վերջին շաբաթ­վա) սկզբից հայ ընտանիքներում սկսում էին Զատկի պատրաստություն­ներ տեսնել։ Երկուշաբթի սրբում, մաքրում էին տները, երեքշաբթի օրը, եթե կանայք Մեծ Պասի ընթացքում   մածուն կամ սեր էին հավաքած լինում, այդ օրն անշուշտ հարում էին։ Ավագ չորեքշաբթի օրվան «չիք չորեքշաբթի» էին կոչում եւ ոչ մի գործ չէին անում, որպեսզի արածը չչքվի։

Շաբաթ օրը վաղ առավոտից պատանիներն սկսում էին ձու խաղալ։ Մեծերը հաճախ ծոմ էին պահում։

Նախատոնական ընթրիքը բաղկացած էր փլավից, տապակած բանջարից եւ ձկից։

Զատկի նախօրեին, երդիկից իջեցնում էին նաեւ Ակլատիզը, պո­կում Մեծ Պասի վերջին շաբաթը խորհրդանշող փետուրը, շաբաթ երեկո­յան պասը բացում ձվով, իսկ կիրակի օրը առավոտվանից արդեն սկսում

Զատկի ուրախ տոնակատարությունը, որը շարունակվում էր մինչեւ ուշ երեկո։

Զատկի տոնի գլխավոր բովանդակությունն էին կազմում նաեւ զանգվածային կամ ընտանեկան առանձին ուխտագնացությունները։ Ուխտի էին գնում զանազան ուխտատեղեր, հատկապես գյուղից դուրս գտնվող մոտակա սրբավայրեր: Ուխտավոր­ներն իրենց հետ տանում Էին մատաղացու գառ, գինի, անհամար ձվեր, բաղարջ հաց եւ կաթնեղեն։

Զատկական տոնի անբաժան մասն էր կազմում նախնիների պաշ­տամունքը, որը դրսեւորվում Էր մահացած հրազատների գերեզմաններին այցելության գնալու, խնջույքներ կազմակերպելու եւ տոնական ու­տելիքների մի մասը գերեզմանների վրա թողնելու սովորույթներում («մեռելափայ»)։ Այդ պաշտամունքի մնացորդներից են նաեւ Զատկին օր ու գիշեր սեղանը բաց պահելու, դռներն ու լուսամուտները չծածկելու ավանդական սովորույթները, որպեսզի մահացած նախնիները կարողանան ելումուտ անել և օգւովել ընդհանուր հյուրասիրությունից։


Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`