Շառլ Ազնավուրը Թուրքիայից պահանջում է` վերադարձնել հայկական հողերը
Թուրքական Hurriyet-ի տեղեկացմամբ, հայտնի ֆրանսահայ երգիչ և Շվեցարիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Շառլ Ազնավուրը հանդես գալով իտալական հեռուստաընկերության եթերում, Թուրքիայից պահանջել է ետ վերադարձնել հայկական հողերը։
Հանրահռչակ հայազգի երգիչը Իտալիայում է գտնվում համերգների նպատակով: Նա`իտալական RAI 3 հեռուստաընկերության եթերում իր գոհունակությունն է հայտնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ և հավելել. «1924 թվականին՝ երբ ես ծնվեցի, հայերին խոսք էին տվել հողերը վերադարձնել, ինչը դեռ չի իրականացել։ Ես նորից 85 տարի չեմ կարող սպասել։ Ստալինը խոսք էր տվել, որ հայերին կվերադարձվի Էրզրումը, Երզնկան, Աղրըն, Սվասը (Սեբաստիա), Էլազըղը (Խարբերդ), Դիարբեքիրը (Տիգրանակերտ), Բիթլիսը, Սիիրթը, Մուշը, Վանը եւ Հաքքարին։ Սևրի համաձայնագրով էլ „Վիլսոնի Հայաստանը“ կներառեր նաեւ Տրապիզոնի, Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի նահանգները», ասել է Ազնավուրը։
ArmAr.am












