Գլխավոր » Լրահոս

Ռուսները տոնում են իրենց ազգային տոնը

Նոյեմբեր 4, 2009թ. 09:00

den-edinstwaԱյսօր Ռուսաստանում տոնում են Ազգային միասնության տոնը: Այն հռչակվել է ի հիշատակ 1612 թվականի իրադարձությունների, երբ Կոզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու առաջնորդությամբ ռուս ժողովուրդը ազատագրեց Մոսկվան լեհ զավթիչներից: Նոյեմբերի 4-ը որպես Ազգային միասնության տոն առաջին անգամ նշվել և ոչ աշխատանքային օր է հռչակվել 2005 թվականին:

Տոնի առիթով Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում, տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` երթեր: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այսօր, ի թիվս այլ տոնախմբությունների, ավանդական «Ռուսական քայլերթով» փողոց դուրս կգան նաև ազգայնական ուժերի ներկայացուցիչները` «Ապօրինի ներգաղթի դեմ շարժումը» և «Սլավոնական Միությունը»:

Աղբյուրի հաղորդմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Սուզդալ, որտեղ տեղի կունենա Դմիտրի Պոժարսկուն նվիրված հուշարձան-ժամատան բացումը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն