Բարաք Օբամա. «Մենք ճանաչում ենք Իրանի` խաղաղ ատոմ ունենալու իրավունքը»
Նոյեմբեր 4, 2009թ. 11:00
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ երկխոսությունների և հարաբերություններ կհաստատի այդ մերձավորարևելյան հանրապետության հետ` փոխադարձ հարգանքի հիման վրա:
«Ես ուզում եմ հասկացնել, որ ԱՄՆ–ն չի ցանկանում հետագայում էլ շարունակել առաջնորդվել անցյալի չափանիշներով և ցանկանում է Իրանի հետ հարաբերություններ կառուցել` փոխադարձ հարգանքի և շահերի հիման վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Մենք չենք խառնվում Իրանի ներքին գործերին: Եվ մենք քննադատել ենք Իրանի հանդեպ կատարված ահաբեկչությունը: Մենք ճանաչում ենք Իրանի` խաղաղ ատոմ ունենալու իրավունքը», – ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Վերջում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ «ամերիկյան ժողովուրդը խոր հարգանք է տածում Իրանի նկատմամբ, նրա ժողովրդի և հարուստ պատմության հանդեպ»:












