Գլխավոր » Հայկական տոներ

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ

Օգոստոս 21, 2009թ. 13:28

Surb KarapetՀայոց մեջ եկեղեցական սրբերի հիշատակին (Սբ. Սարգիս, Սբ. Գեւորգ) նվիրված տոներից, թերեւս, ամենամեծ շուքով կատարվում էր Սբ. Կարապետի տոնր, որի ակունքները պետք է փնտրել մեր հեթանոս անցյալում։ Ըստ եկեղեցական օրացույցի, այն նշվում էր հունվարի 15-ին՝ Հովհաննես Կարապետի (Հովհաննես Սկրտիչ) ծննդյան օրը։

Դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Տարոն աշ­խարհի Իննակյան վայրը ուխտագնացության կենտրոն է եղել, որը, ինչ­պես վկայում է պատմիչ Հովհան Մամիկոնյանը, 4-րդ դարում՝ Հովհաննես Մկրտչի մասունքներն այնտեղ ամփոփելուց հետո, կապվել է վերջինիս անվան հետ։ Սբ. Կարապետը վերածվել է համահայկական սրբի, նրա կերպարը տեղ է գտել ժողովրդական էպոսում ու ասքերում։

Մարտի գնալուց առաջ Մամիկոնեից ասպետները ուխտի էին գնում Սբ. Կարապետ՝ ստանալու նրա աջակցությունը թշնամուն հաղթե­լու համար։ Մամիկոնյան քաջարի ասպետներն էլ, իրենց հերթին, վանքի անձնուրաց պահապաններն էին. մեծամեծ զոհեր էին մատուցում Սբ. Կարապետին, վերակառուցում էին վանքը, երբ այն տուժում էր երկրաշարժերից, խստորեն պատժում էին վանքը թալանողներին եւ կալվածքներ նվի­րում եկեղեցուն։ Սրբի այդ ռազմական, հերոսապահպան էությունը շարու­նակվում է հետագա դարերում եւս, երբ քաջ ֆիդայիներին մարտի գնա­լուց առաջ մաղթում էին՝ «Մշո սուլթան Սբ. Կարապետ թող լինի ձեզ պա­հապան»…

Տոնի օրը, Հայաստանի զանազան վայրերից ժողովուրդն ուխտի էր գալիս Սբ. Կարապետի վանքը։ Առաջներում շատերը յոթ տարի պաս էին պահում, որից հետո ուխտի գնալով Սշո Սբ. Կարապետ, երկրպագում էին Հովհաննես Սկրտչի գերեզմանին, որ իրենց սրտերի խորհուրդն ու խնդրանքները կատարի։ Շատերն էլ խնդրում էին, որ իրենց «օխտը գոմ֊շի ուժ տայ», ոմանք էլ՝ լարախաղացություն էին խնդրում, նվազելու ու բանաստեղծելու տաղանդ, ցավերին փարատություն եւ այլն։ Անզավակ ծնողները գոտիները դնում էին գերեզմանաքարի վրա, ջերմեռանդորեն աղոթում, որ իրենց զավակ պարգևի։ Ուխտում էին, երեխայի ծնվելու օր­վանից նրա մազերն այնքան ժամանակ չկտրել, միչեւ որ ուխտի չգնային Սբ. Կարապետի գերեզմանին, ապա այնտեղ՝ գերեզմանի վրա էլ կտրում էին։ Սրբին խնդրում էին, որ իրենց զավակներին խելք ու շնորհք տա, որ­պեսզի իրենց մահվանից հետո՝ օջախները ծխացնեն ու վառ պահեն։

Տոնի օրը ժողովուրդը մեծ տոնախմբություն էր կատարում, անց­կացվում էին խաղեր, մրցույթներ, ներկայացումներ, որոնց գագաթնակետը դառնում էին աշուղների մրցությունները։Դրանց ժամանակ ցուցադրվում էին աշուղական վարպետությունը, սրամտու­թյունը, տաղանդն ու պերճախոսությունը։

Վաղուց, շատ վաղուց չեն բացվել Սբ. Կարապետի դռները, Տա­րոն աշխարհը վաղուց սպասում է իր օրինական տերերին, ու երանի՜ այն օրը, երբ հազարամյակներից եկող Իննակյան մեհյանների լույսը մեզ կառաջնորդի դեպի Ավետյաց երկիր ու Մամիկոնյան ասպետների աճյուն­ները հավիտենական հանգստություն կստանան։


Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`