Ադրբեջանական ապատեղեկատվության հերքում
Նոյեմբեր 4, 2009թ. 19:11
Վաշինգթոնը Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել` սպառնացել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը շարունակի ռազմական սպառնալիք ներկայացնել ու ռազմական գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, այս տեղեկությունը նախօրեին տարածել էր Ադրբեջանի ընդդիմադիր «Յենի Մուսավաթ» կուսակցությունը և որպես հիմնավորում նշել էր ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի անունը:
Ըստ ադրբեջանական աղբյուրի, «Վաշինգթոնը, ի դեմս Թինա Քեյդենաուի, պատասխան են տվել ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման համար ռազմական ուժի կիրառման մասին պաշտոնական Ադրբեջանի հաճախակի դարձած ռազմաշունչ հայտարարություններին»:












