Գլխավոր » Լրահոս

ԶՈւ կրտսեր հրամկազմը համալրվեց պայմանագրային սպաներով

Նոյեմբեր 4, 2009թ. 18:51

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել էին դասակի նորընծա հրամանատարները, ովքեր ժամանակին անցել են զինվորական պարտադիր ծառայություն և ունեն քաղաքացիական բարձրագույն կրթություն: Իսկ այժմ նախկին պահեստազորայինները, ստանալով լեյտենանտի զինվորական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցնում են պայմանագրային զինծառայության’ համալրելով ԶՈՒ կրտսեր սպայական կազմի շարքերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանձնելով սպայական վկայականները, շնորհավորեց նորընծա սպաներին և նշեց, որ զինված ուժերը համալրվում են ծառայողական պատրաստակամություն ունեցող կադրերով: Նախարարը նաև հույս հայտնեց, որ նրանց բարձր գիտակցության և պատասխանատվության շնորհիվ կամրապնդվի բանակի մարտունակությունը:

Մինչ հիմնական ծառայության անցնելը տեղի կունենան մեկամսյա հավաքներ, և դասակի նորանշանակ հրամանատարները կանցնեն որոշակի պատրաստություն, կվերհիշեն այն ամենը, ինչ յուրացրել են ժամկետային պարտադիր ծառայության ընթացքում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն