Գլխավոր » Լրահոս

ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում վավերացնել Արձանագրությունները

Նոյեմբեր 4, 2009թ. 18:00

Թուրքական  «Զաման» օրաթերթը գրում է, թե Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում վավերացնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Հերթական նախնական զեկույցում Եվրախորհրդարանը նաեւ նշել է, որ քննադատության կենթարկի Թուրքիայի կողմից եվրոպական խաղաղ նախաձեռնությունների ձախողումը, քանի որ Կիպրոսի հարցում իր դիրքորոշմամբ Անկարան խոչընդոտում է ԵՄ-ՆԱՏՕ համագործակցությանը:

Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան պետք է Եվրամիության հետ համակարգի իր արտաքին քաղաքականությունը, մասնավորապես` Իրանին վերաբերող հարցերում, թուրքական կառավարությունը եւ կուսակցությունները պետք է համաձայնության գան բարեփոխումների գործում, առավել մեծ առաջընթաց գրանցեն խոսքի եւ դավանանքի ազատության հարցում: Եվրախորհրդարանը ողջունում է Անկարայի քայլերը քրդական հարցում, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն