Համանախագահներն այսօր կայցելեն Բաքու
Նոյեմբեր 5, 2009թ. 09:30
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում կլինեն Բաքվում: Այնուհետև նրանք կժամանեն Երևան:
Համանախագահների հետ է լինելու նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Եվ Հայաստանում, և Ադրբեջանում համանախագահները կհանդիպեն երկրների նախագահներին, կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ հարցեր:
ArmAr.am












