Գլխավոր » Լրահոս

Թուրք երգչուհին խոստովանել է

Նոյեմբեր 5, 2009թ. 11:35

Թուրք երգչուհի Սելդա Բաղջան իր վերջին ձայնասկավառակը նվիրել է «Ակոս» թերթի նախկին խմբագիր, հայտնի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին:

Նա խոստովանել է, որ 2007թ. հունվարի 19-ին թուրք ազգայնականների կողմից կազմակերպված Հրանտ Դինքի սպանությունն իրեն մեծ ցավ է պատճառել, և  որ իր նոր երգերով ինքն արտահայտում է  այդ ցավը:

Սելդա Բաղջան ասել է, թե  Դինքը կամուրջ էր հանդիսանում երկու ժողովուրդների միջև: «Իմ պարտքն է իմ երգերով հարգել նրա հիշատակը»:

Երգչուհին հույս է հայտնել, որ վաղ թե ուշ կբացահայտվեն և իրենց արժանի պատիժը կստանան Հրանտի սպանության  իրական պատվիրատուները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն