Թուրքական մզկիթներն ադրբեջանցիները փակում են ու քանդում
Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, այսօր Ադրբեջանում արգելված է կրոնական արարողակարգեր անցկացնել թուրքական մզկիթներում: Բայց սա դեռ ամենը չէ. իրողությունն այն է, որ թուրքական մզկիթներն Ադրբեջանում կամ փակվում են, կամ քանդվում:
«Եղբայր» ադրբեջանցիների քայլերից վրդովված` «Մեհթաբադ» մզկիթի իմամ Իսմայիլ Սուլեյմանովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ մզկիթը փակվել է վերանորոգման պատճառաբանությամբ: Բայց պատճառաբանությունն, ըստ իմամի, առավել քան անհիմն է, քանի որ մզկիթը նոր վերանորոգված է և նրանում որևէ աշխատանքի անհրաժեշտություն չկա:
Թուրքական լրատվամիջոցներն այս երևույթն անպատասխան չեն թողել: Ըստ տարածվող լրատվության, թուրքական կողմը փորձում է պարզել` ո՞րն է Ադրբեջանի նպատակը, ինչո՞ւ են ադրբեջանցի «եղբայրները» քանդում ու ավերում թուրք «եղբայրների» մզկիթները:
ArmAr.am












