Գլխավոր » Լրահոս

ՆԱՏՕ-ն, Իսրայելը և Ուկրաինան շարունակում են զինել Վրաստանին

Նոյեմբեր 5, 2009թ. 11:57

Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Շլյախտուրովը հայտարարել է, թե`  «ներկայիս վրացական իշխանությունները ոչ միայն հրաժարվում են ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, այլեւ ամեն կերպ փորձում են վերադարձնել այդ երկրներն իրենց իշխանության տակ»: Նա չի բացառել, որ Վրաստանը կարող է նոր փորձ ձեռնարկել՝ ռազմական ճանապարհով վերադարձնելու Հարավային Օսիան եւ Աբխազիան:

Շլյախտուրովի խոսքերով, 2008թ. օգոստոսին վրացական բանակի հարձակումը Հարավային Օսիայի վրա արկածախնդրություն էր: Վրաստանը գործում էր «առանց իրավիճակի հնարավոր զարգացման հստակ հաշվարկների, առանց շատ գործոններ հաշվի առնելու»,- նկատել է Շլյախտուրովը: Այժմ իրավիճակը կարող է կրկնվել, «առավել եւս, որ Վրաստանը վերականգնում է իր ռազմական պոտենցիալը օտարերկրյա ռազմամթերքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների հաշվին»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ԳՀՎ պետին, հայտնում է, որ ինչպես Ռուսաստանի հետ հակամարտությունից առաջ, այժմ էլ Վրաստանը շարունակում է ռազմական օգնություն ստանալ հիմնականում ՆԱՏՕ-ի երկրներից, Իսրայելից եւ Ուկրաինայից: ՆԱՏՕ-ի երկրները, հիմնականում Արեւելյան Եվրոպայի պետությունները, առաքում են հրաձգային զենք եւ սարքավորումներ: ԱՄՆ-ը իրականացնում է անձնակազմի պատրաստությունը, Իսրայելը Վրաստանին է վաճառում անօդաչու թռչող սարքեր, իսկ Ուկրաինան՝ տանկեր եւ ՀՕՊ միջոցներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն