Նախագահ Սարգսյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանն այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ:
Նախագահին ուղեկցում էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը և Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Վերջինս նախագահին ներկայացրեց ազգային պարկի գործունեությունը, որից հետո հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նիստին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը , տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում «Սևան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանն ասել է, թե խորհրդակցության ժամանակ քննարկվել է երկու հարց` Սևանա լճի ավազանի առափնյա շրջանների մաքրման խնդիրը և ձկների ձվադրման ապահովման խնդիրը:
Ա. Գնդոյանը նշեց, որ անհրաժեշտ է պայքարել ջրի բարձրացման հետևանքով հնարավոր ճահճակալման դեմ, և տեղեկացրել է, որ այդ նպատակով հատկացված գումարներն արդեն տրամադրվել են, և աշխատանքներ են տարվում գրեթե բոլոր առափնյա շրջաններում:
Ըստ Գնդոյանի, այդ գումարներն այդքան էլ բավարար չեն աշխատանքները լիարժեք իրականացնելու համար, քանի որ դրանցով հնարավոր չէ գնել անհրաժեշտ համապատսխան տեխնիկա և նոր ներդրումներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կայցելի նաև Լճաշեն գյուղ, որտեղ կհետևի գյուղի մերձակայքում Սևան-Մարտունի-Գետափ ժանապարհահատվածի հիմնանորոնգման աշխատանքներին:
ArmAr.am












