Երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Ռոբերտ Սիմոնսը
Նոյեմբեր 5, 2009թ. 12:24
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն այսօր երկօրյա այցով ժամանելու է Հայաստան:
Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնից հայտնում են, որ այսօր և վաղը Ռոբերտ Սիմոնսը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի հետ:
Ռ. Սիմոնսը ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնում հանդիում կունենա նաև լրագրողների հետ:
ArmAr.am












