Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Արցախի Խաչենի ջրերը սուրբ են ու Աստծո օրհնությունը կիջնի մեր գյուղի վրա»

Օգոստոս 21, 2009թ. 17:38

Չնայած այն հանգամանքին, որ լրատվական ու քաղաքական դաշտում շարունակվում են ակտիվ քննարկումները ԼՂՀ քաղաքական ապագայի վերաբերյալ, կյանքն Արցախում շարունակում է իր բնականոն ընթացքը: Տպավորությունն այնպիսին է, որ Արցախում  թե ժողովուրդը, թե կառավարությունն առանձնապես լուրջ չեն վերաբերվում Արցախին առնչվող քաղաքագիտական «կանխատեսումներին»` շարունակելով շենացնել երկիրը: Դա են փաստում այն ծրագրերը, որոնք մեկը մյուսի հետևից իրականացվում են հանրապետությունում:

Այսպես, վերջերս ավարտին է հասցվել ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման ծրագրի ևս մի հանգուցակետ: Խաչեն գետի ջրերը նոր խողովակաշարի միջոցով հասցվել են Մարդակերտի շրջանի Տբղլու գյուղի դաշտերին:

«Մեր գյուղի ջրամատակարարման վատ վիճակը բավական լուրջ բարդությունների առջև էր կանգնեցրել գյուղացիներիս: Որոգման ջրի պակասն անհնար էր դարձնում դաշտերի լիարժեք մշակումը», – ասում է գյուղի բնակիչ Թաթուլ պապը: «Իսկ հիմա ամեն ինչ լավ կլինի: Խաչենի ջրերը սուրբ են: Այսուհետև, Աստծո օրհնությունը կիջնի մեր գյուղի վրա»,- ասում է արցախցի ծերուկ գյուղացին:

Նոր ջրատարի երկարությունը 6 կիլոմետր է, որի ընդհանուր արժողությունը կազմել է 76 միլիոն դրամ: Այն նախատեսված է Տբղլու գյուղի 59 ընտանիքներ համար:

armarlur.com
Ստեփանակերտ


Թեգեր`

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`