Գլխավոր » Լրահոս

Փաստաթուղթը պիտի նպաստի Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի զորացմանը

Նոյեմբեր 5, 2009թ. 17:23

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Թեմական ներկայացուցչական ժողովն ավարտեց իր աշխատանքները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, աշխարհասփյուռ թեմերից ժամանած ներկայացուցիչները չորսօրյա ժողովի ընթացքում քննության առան և ընդունեցին Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթուղթը:

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր գոհունակությունը և գնահատանքը հայտնեց կատարված նախանձախնդիր և քրտնաջան աշխատանքի համար` նշելով, որ ժողովականների կողմից պատասխանատվության բարձր գիտակցությամբ մշակված այս փաստաթուղթը, գործադրության դրվելով թեմերում, պիտի նպաստի Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի զորացմանը և Եկեղեցու առաքելությդյունավետ իրագործմանը:

Ապա Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն ու օրհնությունը բերեց ժողովի ատենապետերին և դիվանին: Նորին Սրբությունը մաղթեց ամենքին Բարձրյալի զորակցությունն ու Նրա Սուրբ Աջի հովանին` Հայրենիքին, Առաքելական Սուրբ Եկեղեցուն և աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին:

Նիստը փակվեց Վեհափառ Հայրապետի ՙՊահպանիչ՚ աղոթքով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն