Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը հաղթահարված չէ

Նոյեմբեր 6, 2009թ. 10:35

Ինչպես փաստում են միջազգային տնտեսագետները, Թուրքիան հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում:

Թուրքիայի կառավարությունը ևս հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել թուրքական արտադրանքը եվրոպական շուկա արտահանելու վրա: Եվ այս հանգամանքը ստիպել էր Անկարային նոր շուկաներ փնտրել Ասիայում և Աֆրիկայում:

Իսկ այսօր արդեն Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չեգլայան վստահեցրել է, որ Թուրքիային հաջողվել է արժանապատվորեն դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից: Ըստ նրա, ներկա պահին թուրքական արտադրանքի արտահանումը դեպի Եգիպտոս աճել է 130%-ով, Ալժիր` 18%-ով, Սիրիա` 23%-ով և այլն:

Մինչդեռ, ի տարբերություն պետնախարարի վստահեցումների, թուրք տնտեսական  վերլուծաբանները հայտարարում են, որ նշված ցուցանիշները կեղծ են, Թուրքիան նախկինում ևս օգտվում էր այդ շուկաներից, և որ դա ամենևին նորություն չէ:

Ի տարբերության իշխանության  ներկայացուցիչների պնդումների, թուրք տնտեսագետները հակադարձում են` տնտեսական  ճգնաժամը Թուրքիայում  հաղթահարված չէ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն