Գլխավոր » Լրահոս

Համանախագահները կայցելեն Երևան

Նոյեմբեր 6, 2009թ. 09:55

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա)  տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվելով Բաքվում` մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել: Մասնավորապես, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը:

Համանախագահները Բաքվից մեկնել են Թբիլիսի: Այսօր սպասվում է նրանց այցը Երևան: Նրանք կհանդիպեն ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն