Հայկական հաղթանակ` «Հենց այնպես» ֆիլմով
Նոյեմբեր 6, 2009թ. 12:50
ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստում այսօր հայտարարվել են նոյեմբերի 5-ին կայացած «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» թեմայով ֆիլմերի մրցույթում հաղթողների անունները, որոնց շարքում նաև հայուհի Անի Հարությունյանն է` իր «Հենց այնպես» ֆիլմով: Մրցույթի անցկացման առիթը «երկաթե վարագույրի» բացման և Բեռլինյան պատի փլուզման 20-ամյակն է: Հաղթողների տեսաաշխատանքները ցուցադրվել են «Բեռլինյան պատի» փլուզմանը նվիրված ԵԱՀԿ հատուկ ցուցահանդեսում:
Մրցույթի ավարտից հետո գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հայներ Հօրսենը հաղթողներին վկայականներ է հանձնել :
ArmAr.am












