Թուրքիան կվերանայի երկիր ներմուծվող գազի սակագները
Նոյեմբեր 6, 2009թ. 12:50
Ստամբուլում կայացած 11-րդ միջազգային էներգետիկայի համաժողովում Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Իրանի կողմից կիրառվող ճնշումների ներքո Թուրքիան ստիպված է լինելու վերանայել երկիր ներմուծվող գազի սակագները:
Սա լուրջ հարված կարող է դառնալ Թուրքիայի տնտեսության վրա. հաշվարկ կատարելու կարիք չկա, բավական է միայն նշել, որ Թուրքիա ներմուծվող գազի սակագները այս պահին 27 %-ով ցածր են ներկրվող էլոկտրաէներգիայի գնից:
Թուրք նախարարի հավաստմամբ Թուրքական Մեջլիսը մոտ ժամանակներում կքննարկի էներգաաղբյուրների դիվերսիֆիկացիայի շուրջ աշխատանքներ կատարելու հարցը:
ArmAr.am












