Համանախագահները հյուրընկալվել են ՀՀ նախագահի կողմից
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են նաև Բաքվում ունեցած հանդիպումների մասին:
Նկատենք, որ մինչ այդ համանախագահները առանձին հանդիպում էին ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ArnAr.am












