Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանում անհանգստացած են, որ ԼՂ հիմնահարցի լուծման գործընթացում ևս մեկ տարի անցավ ապարդյուն

Նոյեմբեր 6, 2009թ. 14:34

«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ,  ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանում գտնված ժամանակ քննարկելով  ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտության խնդիրը`  նշել են, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։

Հանդիպման ժամանակ նրանք նաև խոսել են այն մասին,  թե մտադիր են դեկտեմբերի սկզբին Աթենքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։

Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը մեծ հույսեր չի կապում հակամարտության կարգավորման` միջնորդների աշխատանքների հետ։ Մասնավորապես, ադրբեջանական  «zerkalo.az»–ը գրում է. «ԼՂ հիմնահարցի լուծման գործընթացում ևս մեկ տարի անցավ ապարդյուն»։ Որպես հիմնավորում թերթը մեջբերել է ՀՀ ԱԳ նախարարի նոյեմբերի 5-ի հայտարարությունը, որում   Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվում է միայն ԼՂ-ի կարգավիճակի հարցը, որը Հայաստանի համար առաջնային է։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն