Քրեական հանցագործի գծեր թուրք ազգի հոգեկերտվածքում
Զրույց հոգեբան ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ
– Պարոն Նալչաջյան, հայ հասարակության հոգեբանական վիճակն ու բարոյական մթնոլորտը վերլուծելիս մենք չենք կարող հաշվի չառնել Արցախյան պատերազմն ու դրանով պայմանավորված զարգացումները: Պատերազմից անցել է ընդամենը 15 տարի, այսինքն՝ նույնիսկ երիտասարդ սերունդը կռվի ու հաղթանակի վկան է: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Արցախյան պատերազմը մեր ժողովրդի հոգեբանության, մտածելակերպի, հուզաշխարհի վրա:
– Մենք պետք է առաջին հերթին հիշենք, թե ինչ պայմաններում սկսվեց Արցախյան պատերազմը, հանուն ինչի էր այն եւ ինչպե՞ս ավարտվեց: Ազգային ինքնագիտակցության զարթոնքը, հոգեբանական վերելքը հանգեցրին հայրենիքը՝ Արցախը, անկախ տեսնելու մտքին, որը ոչ թե մարդկանց խմբի, այլ ամբողջ ազգի նվիրական երազանքն էր: Մենք ազգովի Արցախյան պատերազմին տվեցինք` ինչ կարող էինք: Մենք հերոսացանք պատերազմի դաշտում, մենք հերոսացանք թիկունքում, դիմացանք անօրինակ զրկանքների: Մենք հերոսացանք, դյուցազնացանք, վեհացանք ինքներս մեր աչքում: Հաղթանակը հոգեբանական վերելքի մի նոր ալիք առաջացրեց. հաղթողի ինքնավստահությամբ տոգորվեց ողջ ժողովուրդը, դարձավ ավելի հավատավոր, դիմացկուն, մարտունակ:
– Իսկ հետագա տարիների դժվարությունները, սոցիալական խնդիրները, անարդարությունները չէի՞ն կարող պատճառ դառնալ, որ ժողովուրդը (կամ նրա որոշ մասը) զրկվեր հաղթանակի կրողը, բաժնեկիցը լինելու հնարավորությունից, ընկճվեր, հուսահատվեր:
– Սոցիալական անարդարությունները, կարիքը, անշուշտ, կարող են անկումային տրամադրություններ արթնացնել հասարակության մեջ, կամ դառնալ զայրույթի, ըմբոստության պատճառ: Սակայն վերացնել հաղթանակած պատերազմի հոգեբանական ազդեցությունը չեն կարող, քանի դեռ մենք հաջողությամբ պաշտպանում ենք հաղթանակի նվաճումները: Հայրենիք ազատագրելը, անկախությունը, սեփական երկրի սահմանները պաշտպանելու կարողությունն ու անվտանգ ապրելը մարդու հոգեբանության մեջ ստեղծում են այնպիսի ամուր հիմքեր, որ կենցաղային դժվարությունները չեն կարող սասանել դրանք, ինչպես նաեւ բարեկեցիկ կյանքը չի կարող մոռանալ տալ կորցրած հայրենիքի ցավը, ինքնախարազանումը, անվստահությունը սեփական ուժերի հանդեպ:
– Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հասարակությունը լուրջ խնդիրներ ունի այդ առումով, մանավանդ՝ եթե հիշենք, որ ադրբեջանցիները կռվում էին անհամեմատ մեծ ուժերով, բայց ստիպված էին մեր պատմական հայրենիքի մի մասը վերադարձնել տերերին՝ փախչելով պատերազմի դաշտից:
– Չեմ կարծում, թե Ադրբեջանի իշխանություններն ու պատմաբանները կարող են այնպես հմտորեն խաբել սեփական ժողովրդին, որ վերջինս հավատա, թե Ղարաբաղն իր պատմական հայրենիքն է: Արցախում եւ մեր պատմական հայրենիքի մյուս հատվածում, որտեղ այսօր ապրում են ադրբեջանցիները, ամենուր հայկական մշակույթի հետքեր են: Որքան էլ ադրբեջանցիները ոչնչացրել են, չեն կարողացել լիովին վերացնել դրանք: Ես համոզված եմ, որ հատկապես արցախաբնակ ադրբեջանցիները գիտեն, որ ապրել են ուրիշի հողի վրա, ուրիշի հայրենիքում: Ու Արցախյան պատերազմում ադրբեջանցիների պարտությունը, չնայած ուժերի մեծ անհավասարությանը, պատահական չէր: Չեմ ուզում թվարկել բոլոր այն գործոնները, որոնք ապահովեցին հայերի հաղթանակը, սակայն սեփական պատմական հայրենիքն ազատագրելու հանգամանքն ու բնատուր ռազմական տաղանդն ու խիզախությունը վճռորոշ նշանակություն ունեցան: Տանուլ տված պատերազմը, բնականաբար, զորեղ պատճառ դարձավ, որ խարխլվեն ադրբեջանական հասարակության բարոյական հիմքերը, որ վախի, անվստահության ախտանիշը խորանա: Պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքական, ռազմական գործիչները միմյանց վրա էին բարդում մեղքը, մեղավորներ ու թշնամիներ էին փնտրում սեփական ժողովրդի մեջ ու այդպիսով պառակտում հասարակությունը: Ադրբեջանը պատերազմում ահռելի մարդկային կորուստներ ունեցավ ու պարտվեց: Այսինքն՝ կորուստները ապարդյուն էին, անիմաստ: Ադրբեջանի հասարակությունն ընկղմվեց խորը հոգեբանական ճգնաժամի մեջ եւ առայժմ ապարդյուն ճիգեր է անում՝ դուրս գալու այդ վիճակից:
– Պարոն Նալչաջյան, պատմաբանների կարծիքով, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը հարյուրամյակների պարտությունից հետո առաջինն էր:
– Ես վերապահումով եմ վերաբերվում այդ մտքին, քանի որ մենք, այնուամենայնիվ, հաղթանակներ ունեցել ենք: Ճիշտ չէ, որ մենք դարեր շարունակ պարտվել ենք կամ հանձնվել ենք առանց դիմադրության: Քիչ չեն դեպքերը, երբ մենք լուրջ դիմադրություն ենք ցույց տվել թուրքերին, ուժեղ ջարդ ենք տվել: Նույնիսկ եղեռնի ժամանակ, երբ նախօրոք պետական մակարդակով հայերը զինաթափվել էին, հարյուրավոր թուրքեր են սպանվել հայերի դիմադրության արդյունքում:
– Այդ դեպքում որտեղի՞ց մշտահաղթ, արյունարբու, ահասարսուռ թուրքի կերպարը…
-Հայաստանը երբեք հնարավորություն չի ունեցել թուրքի դեմ կռվելու, թուրքերը ոհմակով հարձակվել են հիմնականում անզեն հայերի վրա ու առանձնահատուկ դաժանությամբ լլկել, խոշտանգել մանուկներին, կանանց, ծերերին: Զենքի դեմ զենքով՝ թուրքը երբեք չի հաղթել, իսկ անզեն մարդկանց սպանելը հաղթանակ չէ ոչ մի բարոյական չափանիշով: Օտար աղբյուրներից վերցված մի դրվագ պատմեմ. թուրքական զինված ջոկատը մոլլայի գլխավորությամբ մտնում է հայկական գյուղ եւ բոլորին հավաքում եկեղեցում: Մոլլան ասում է, որ պետք է գյուղի ժողովուրդն ու քահանան մինչեւ 3-ը հաշվելը հավատափոխ լինեն, այլապես զինված թուրքերը կմորթեն բոլորին: Մոլլան հաշվում է մինչեւ 3-ը, բայց ոչ ոք չի արձագանքում: Մոլլան բոլորի աչքի առաջ մորթում է քահանային, սակայն դրանից հետո էլ ամբողջ գյուղը մեկ մարդու պես հրաժարվում է հավատափոխ լինելուց: Ու այդ ժամանակ թուրքերը սպանում են բոլորին: Հիմա դուք ասեք՝ ո՞վ հաղթեց, հա՞յը, թե՞ թուրքը: Թուրքերը միշտ այդպես են հաղթել…
Երբ մի քանի տարի առաջ ադրբեջանցի կուրսանտը Բուդապեշտում սպանեց քնած Գուրգեն Մարգարյանին, հաղթե՞ց նրան: Սպանելը դեռ հաղթել չէ: Վկաները պատմում են (այդ մասին գրվեց մամուլում), որ ոճրագործը Գուրգենի հետ շփվելու առիթներ է փնտրել, մի քանի անգամ տարբեր պատրվակներով շոշափել է հայ կուրսանտի մկանները, ըստ երեւույթին, տեսել է, որ Գուրգենը ֆիզիկապես ուժեղ է, որոշել է քնած ժամանակ սպանել: Թուրքն ուժեղի հետ չի չափվում, դա նրա ազգային հատկանիշներից մեկն է: Ուժի հանդիպելիս թուրքը դիմում է շողոքորթության, խորամանկության, նենգության:
– Պարոն Նալչաջյան, ի՞նչ առանձնահատկություններ ունի թուրքական հոգեկերտվածքը, ինչպե՞ս կբնութագրեք:
– Իմ եզրակացություններն այդ ասպարեզում երկար տարիների ուսումնասիրությունների արդյունք են: Այժմ էլ աշխատում եմ ցեղասպանության հոգեբանությանը նվիրված գրքի վրա: Թուրքերը էթնոցենտրիկ ազգ են: Իրենք իրենց համոզել են, որ աշխարհ են եկել հատուկ առաքելությամբ ու իրավունքներով: Այդ ազգի հոգեկերտվածքի մեջ կան քրեական հանցագործին բնորոշ գծեր, օրինակ՝ խղճի գործոնի բացակայություն: Քրեական հանցագործը սովորաբար մտածում է, որ ոչ թե ինքն է մեղավոր, որ սպանել է, այլ զոհը, որ դրդել է իրեն սպանելու: Այս մտայնությունը կա թուրքական հոգեկերտվածքում ընդհանրապես: Քրեական հանցագործին բնորոշ գծերը բյուրեղացել են թուրքական մշակույթի մեջ: Բերեմ մեկ օրինակ՝ ժողովրդական բանահյուսության մի դրվագ՝ Հասան, Հասան, մեծացիր, հայի քոքը կտրիր: Պատկերացնո՞ւմ եք, թուրք կինը, մայրը այսպես է օրոր երգում իր որդու համար, քրեական հանցագործության, ոճրագործության կոչ է անում: Դուշման էրմենի արտահայտությունը սովորական բան է եւ գրականության մեջ, եւ ամենակենցաղային խոսակցություններում:
– Պարոն Նալչաջյան, իմ տպավորությամբ՝ թուրքերն ավելի են ատում մեզ, քան մենք՝ իրենց: Պարադոքս է, իրենք խլել են մեր հայրենիքը, մեզ բնահան են արել, ցրել են աշխարհով մեկ, միլիոնավոր անմեղ հայերի են մորթել: Ու խորապես ատում են մեզ:
– Պարադոքս չէ, օրինաչափ է: Հոգեբանության մեջ կա այդպիսի օրինաչափություն՝ դահիճն ատում է իր զոհին: Ատելությունն ավելի է ուժեղանում, երբ դահիճը չի կարողանում մինչեւ վերջ իրագործել իր ոճիրը, հասցնել նպատակին: Ոճրագործի մտածողությամբ՝ զոհը իրավունք չուներ արթնացնելու իր մեջ նստած հրեշին, իրավունք չուներ ոճրագործության մղելու իրեն: Թուրքերն ատում են հայերին նաեւ այն պատճառով, որ հռչակվեցին ցեղասպան ազգ, բայց չկարողացան մինչեւ վերջ իրագործել իրենց նպատակը՝ աշխարհի երեսից վերացնել հայերին: Այսօր հայերը կան, ապրում են, ունեն անկախ պետականություն, հիշեցնում են թուրքերի ոճիրն ամբողջ աշխարհին ու հատուցում են պահանջում:
(շարունակելի)
Գայանե Պողոսյան
(«Հայ զինվոր» )












