Գլխավոր » Լրահոս

Վթարի պատճառը հայտնի է

Օգոստոս 21, 2009թ. 20:15

Հայտնի է դարձել “Caspian Airlines” ավիաընկերության Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառը: Ինքնաթիռը վայր է ընկել` շարժիչի հանկարծակի կանգ առնելու պատճառով: Վթարից մեկ օր առաջ ինքնաթիռը Մինվոդի քաղաքի օդանավակայանում տեխզննում է անցել, սակայն որևէ թերություն նրանում չի հայտնաբերվել: Իսկ օդում, ահա, շարժիչը շարքից դուրս է եկել:
Մինչ այս բացահայտումը, վարկածներ էին պտտվում, թե ինքնաթիռի կործանման պատճառ կարող է հանդիսանալ վառելիքի գերբեռնվածությունը, որը պահանջվածից շատ է եղել: Բայց այս վարկածը հերքվել է: “Caspian Airlines” ընկերությունը հերքել է նաև այն վարկածը, ըստ որի, ինքնաթիռի վթարի պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է:
Հիշեցնենք, որ Թեհրան-Երևան չվերթն սպասարկող Տու- 154 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել հուլիսի 15-ին` թռիչքից 16 րոպե անց, ինչի արդյունքում զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր` 168 ուղևորները:
armarlur.com


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`