Կառավարությունը որոշել է հոգ տանել անօթևան ընտանիքների մասին
Նոյեմբեր 6, 2009թ. 16:50
Կառավարությունը հաստատել է նաև պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիտորինգի անցկացման կարգը: Այս առումով կառավարության կողմից քաղաքաշինության նախարարին պարտավորեցվել է եռամսյա ժամկետում հաստատել վերը նշված ծրագրերի ընթացքի հաշվետվության ձևերը և դրանց համաձայն կազմված հաշվետվությունը սահմանված ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետի` ավելի վաղ ընդունած որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով:
Որոշման ընդունմամբ ակնկալվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու պարտավորությունների կատարման ժամանակացույցը:
ArmAr.am












