Ոչ ոք չի կարող հակադրվել Ռուսաստանի շահերին
«Ռուսաստանն այսօր այն պետությունն է, որն առավել գործնական է կառուցում իր արտաքին քաղաքականությունը։ Եվ այն, ինչ պահանջում է Ադրբեջանից կամ Հայաստանից, նույնը կարող է պահանջել նաև ԱՄՆ-ից կամ ցանկացած այլ պետությունից, որն իրեն թույլ է տալիս ինչ-որ տեղ հակադրվել Ռուսաստանի շահերին»,- նշում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Քաղաքագետի դիտարկմամբ, ամերիկացիները Ռուսաստանի հետ փորձում են համագործակցել Աֆղանստանի և Իրաքի հարցերում։ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը համագործակից են նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում։ Այսինքն՝ ներկայումս գերհզոր տերությունները՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու ԱՄՆ-ը, ցանկացած բնագավառի ու ցանկացած տարածաշրջանի վերաբերող խնդիրների հետ չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի կարծիքի հետ»,- ասում է Սերգեյ Շաքարյանցը։
ArmAr.am












