Գլխավոր » Լրահոս

Ամերիկահայերը հիասթափված են Օբամայի վարչախմբից

Օգոստոս 21, 2009թ. 20:19

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է հղել ԱՄՆ պետքարտւղար Հիլարի Քլինթոնին` ԵԱՀԿ Մինասկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների վերաբերյալ վերջերս արված ադրբեջանամետ հայտարարությունների շուրջ: Ինչպես տեղեկացնում է asbarez.com-ը, ամերիկահայերի մտահոգության պատճառ է հանդիսացել Բրայզայի “անարդար, սխալ ու վնասակար” հայտարարությունները:

Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի 4 էջանոց նամակում, ի թիվս այլ մեղադրանքների, շեշտվում է, որ Բրայզայի այս կարգի հայտարարությունները հետևանք են ԱՄՆ կառավարության` ամերիկահայությանը տված և չկատարած խոստումների: Նամակում, մասնավորապես, Քեն Խաչիկյանն ընդգծում է. «Այսօր՝ Օբամա-Բայդեն վարչակազմի աշխատանքի մեկնարկից 7 ամիս անց, մենք լրջորեն մտահոգված ենք, որ այս վարչակազմը հրաժարվել է իր պարտականություններից՝ արտաքին քաղաքականությունում արդյունավետ կերպով կյանքի կոչելով Հայաստանի վերաբերյալ ամեն մի որոշում այնպես, ինչպես թելադրում է Թուրքիան՝ չհետևելով բարոյականության և ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք դուք, նախագահ Օբաման և փոխնախագահ Բայդենը միանշանակ քարոզել եք նախորդ տարի կայացած ձեր նախագահական քարոզարշավների ընթացքում»։

Նամակում նաև նշվել է, որ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունը նվազել է, ինչը հօդս է ցնդեցնում ԱՄՆ-ի` տարածաշրջանում բարեխիղճ միջնորդություն իրականացնողի առաքելությունը:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանին վերաբերող ամերիկյան քաղաքականությունը, մեծամասամբ, ընթանում է Թուրքիայի թելադրած ուղով, այլ ոչ թե ժողովրդավարության և բարոյականության սկզբունքներով, ինչի մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսում էր Բարաք Օբաման:

“Փաստն այն է, որ Ադրբեջանը չունի ոչ բարոյական իրավունք, ոչ էլ գործնականում ունակ է Լեռնային Ղարաբաղին շնորհել ազատություն կամ անկախություն”,- ասվում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի բողոքի նամակում:

armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`