Գլխավոր » Լրահոս

Հայաստանը շարունակելու է ջանքերը` ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդման ուղղությամբ

Նոյեմբեր 6, 2009թ. 18:50

simns- SerjՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ գարնանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, սակայն Հայաստան նրա այցից հետո շատ իրադարձություններ ու զարգացումներ են տեղի ունեցել, ինչպես նաեւ հաստատվել է 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը` ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Երկրի ղեկավարը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը ոչ միայն ռազմական, այլեւ անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում համարել է օգտակար, ուսանելի եւ անհրաժեշտ:

Ռոբերտ Սիմոնսի գնահատմամբ` ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները շատ լավ հարթության վրա են: Նա հույս է հայտնել, որ 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ նշել, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանները հնարավորինս արագ կվավերացնեն ստորագրված արձանագրությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ օրակարգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն