Ռուսաստանը զգուշացնում է` եթե Ուկրաինան չվճարի, գազը Եվրոպա չի հասնի
Վերջերս Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը նախազգուշական հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանը կրկին կդադարեցնի դեպի Եվրոպա գազի մատակարարումը:
Ռուսաստանի կողմից հնչող այսբովանդակ հայտարության հնչեցումը պայմանավորված է այն անհանգստությամբ, որ Ուկրաինան, լինելով դեպի Եվրոպա և Թուրքիա մատակարարվող գազի տարանցիկ երկիր, ձգձգում է ռուսական գազի դիմաց կուտակած պարտքերի վճարումը:
Ռուսաստանը մտահոգված է, որ Ուկրաինան պարզապես կարող է չվճարել պարտքն ու անօրինական ճանապարհով օգտվել իր տարածքով անցնող կապույտ վառելիքի բարիքներից:
Սակայն Եվրոպայի տառապանքն էլ` այս առումով, փորձ ունի. վերջին անգամ, երբ Ռուսաստանը փակեց գազատարերի ծորանները, հետևանքները բավական տխուր եղան եվրոպացիների համար: Նման տխուր հետևանքներից խուսափելու համար Ռուսաստանն այսօր Եվրամիությանն առաջարկում է` փակել Ուկրաինայի գազի պարտքերը, որպեսզի և գայլերը կուշտ լինեն, և ոչխարները` ողջ:
ArmAr.am












