Գլխավոր » Լրահոս

Խոզագրիպը վտանգում է Ուկրաինայի ընտրություններին

Նոյեմբեր 7, 2009թ. 11:37

Ուկրաինայի նախագահի քարտուղարության տնօրենի տեղակալ Իգոր Պոպովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հաջորդ տարվա հունվարի 17-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները  հնարավոր է` հետաձգվեն և կազմակերպվեն մայիսի 30-ին:

Հետաձգման պատճառը երկրում համաճարակի բնույթ ստացող խոզի գրիպն է, որը, Պոպովի խոսքով, փոխել է քարոզարշավի ընթացքը։

«Եթե կառավարությանը չհաջողվի հսկողության տակ պահել գրիպի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը, ապա չի բացառվում, որ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվի, և ընտրությունների օրը տեղափոխվի»,- ասել է նա:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն