Գլխավոր » Լրահոս

Թուրքերը պատրաստվում են սփյուռքահայերի ձեռքով ջերմացնել թուրք-ֆրանսիական կապերը

Օգոստոս 22, 2009թ. 10:46

Հոկտեմբերի 6-ից 9-ը Ֆրանսիայում` «Թուրքիայի տարվա եղանակներ» միջոցառումների շրջանակում, Ստամբուլի առևտրի պալատը Թուրքիայի հայ գործարարների հետ միասին կմեկնի Ֆրանսիա` Մարսել: Ստամբուլի առևտրի պալատի նախագահ Մուրադ Յալչընթաշն այս առիթով հայտարարել է, որ իրենց նպատակը երկկողմանի հարաբերությունների զարգացումն է: Միաժամանակ տեղեկացրել, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքը մեծ դեր ունի, հետևապես, թուրք-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում կարևոր դերակատարում կարող են ունենալ ֆրանսիահայ գործարարները: Թուրքերը լավ են գիտակցում, որ միայն հայերի միջոցով կարող են փոխել ֆրանսիացիների բացասական վերաբերմունքն իրենց նկատմամբ:
Թուրքական մամուլը հիշեցրել է, որ 1915-ին տեղահանված հարյուր հազարավոր հայեր Սամսունից (հայկական անվանումը `Սասուն) նավերով գաղթել են Մարսել, իսկ այստեղից էլ ԱՄՆ, Կանադա, եվրոպական այլ երկրներ: Այս փաստը նկատի ունենալով, թուրքական ԶԼՄ-ները նկատում են, որ այսօր Մարսելի քաղաքական և գործարար շրջանակներում հայերի դերը բավականին մեծ է, իսկ նրանք մարդիկ են, որոնք 15-ի ցեղասպանության ժառանգներն են:
armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`