Գլխավոր » Լրահոս

Ի՞նչ են խոսել Էրդողանն ու Արամ Աթեշյանը` հայտնի չէ

Նոյեմբեր 7, 2009թ. 12:25

AteshjanԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:

Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի Էրդողանը Արամ Աթեշյանին ընդունել է իր նստավայրում` Դոլմաբախչեի պալատում: Նրանց միջև  45 րոպեանոց զրույց է ընթացել::

Լրատվամիջոցներին փոխանցվել է, թե Աթեշյանն, ընդամենը քաղաքավարության այց է կատարել, որի ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տեսակետները ազգային փոքրամասնությունների իրավունքի վերաբերյալ: Լրատվամիջոցներին` զրույցից այլ մանրամասներ  չեն հաղորդվել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն