Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին
Նոյեմբեր 7, 2009թ. 12:54
Նախօրեին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի դպրոցի մարզադահլիճի շինարարության համար, նշելով, որ այն կնպաստի գյուղում և շրջակա բնակավայրերում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ArmAr.am












