ԼՂՀ Նախագահն ընդունել է Հարություն Քուշկյանին
Նոյեմբեր 7, 2009թ. 12:40
Նոյեմբերի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները: Առանձնակի ուշադրություն էր դարձվել մայրաքաղաքի հանրապետական հիվանդանոցի կառուցման հետ կապված հարցերին:
ԼՂՀ ղեկավարը կարևորել է բժշկական այս համալիրի նշանակությունը Արցախի համար, հավելելով, որ նրա հետագա աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է լինելու նաև Հայաստանի առողջապահական համակարգի հետ փոխգործակցությունից: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ArmAr.am












