Գլխավոր » Լրահոս

Միխայիլ Գորբաչով. «Պերեստրոյկան հաղթեց, ես պարտվեցի` որպես քաղաքական գործիչ»

Նոյեմբեր 7, 2009թ. 14:26

GorbachevԽորհրդային Միության վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը օրերս Եվրանյուզի» թղթակցին տված հարցազրույցում  խոստովանել, որ որպես քաղաքական գործիչ` ինքը պարտություն է կրել…

«Ես համաձայն չեմ, որ «պերեստրոյկան» չի հաջողվել»,-հարցազրույցում վստահաբար ասել է ԽՍՀՄ վերջին նախագահը և պարզաբանել. «Այնքանով է հաջողվել, որ Սովետական Միության մեջ դեմոկրատական բարեփոխումներ սկսվեցին, և հիմա Ռուսաստանում ձևավորվում և զարգանում են շուկայական տնտեսությունը, բազմակարծությունը` քաղաքական, գաղափարական, կրոնական և այլն»: Ավելին` Գորբաչովի խոսքերով, չնայած «պերեստրոյկան բռնի կերպով ձախողվեց», բայց անցյալին այլևս վերադարձ չկա. «Այնպես որ, «պերեստրոյկան» հաղթեց: Չնայած, ես, որպես քաղաքական գործիչ, պարտվեցի»:

Գորբաչովը   «պերեստրոյկայի» հաղթանակներից է համարում «արյունոտ իրադարձությունների» բացակայությունը. «Ճիշտ է` առանց արյան չեղավ, բայց մենք արյունոտ իրադարձություններ թույլ չտվեցինք, և դա կրկին «պերեստրոյկայի» հաղթանակն է»: Ցավալին այն է, որ խորհրդային միության «վերջին մոհիկանը» ամբողջովին մոռացել է Խորհրդային Ադրբեջանում` Բաքվում և Սումգայիթում հայության դեմ իրականացված կոտորածների մասին:  Մոռացել է, որ ոճրագործ քոչվորների ձեռքով հերթական  Ցեղասպանությունը հնարավոր կլիներ կանխել, եթե «պերեստրոյկայի» ենթարկված Կրեմլից հրահանգը խորհրդային զինվորներին«տեղ հասներ»  ժամանակին…

Խոսելով իր գործած սխալներից` Գորբաչովը խոստովանել է, որ բավականին սխալներ է թույլ տվել. «Մենք ուշացրեցինք և’ կուսակցության, և’ Խորհրդային Միության բարեփոխումը: Մենք թույլ տվեցինք սուր սոցիալական իրավիճակի հասունացում, երբ մարդկանց եկամուտները մեծանում էին, իսկ ապրանքների քանակը բավարար չէր: Եվ մարդիկ հերթերում հայտնվեցին»: Նա համաձայն է, որ դրանք «պերեստրոյշչիկների» սխալներն են, բայց միաժամանակ, ըստ Գորբաչվի, «պերեստրոյկան» վճռական դեր է կատարել և’ Ռուսաստանում, և’ Եվրոպայում, և’ աշխարհում. «Դրանից սկսվեցին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փոփոխությունները, զինաթափման գործընթացը և շատ այլ բաներ: Մենք վերականգնեցինք հարաբերությունները Չինաստանի հետ: Երեսուն տարվա թշնամությունը փոխարինվեց ակտիվ բարեկամական հարաբերություններով: Ես դեռ չեմ խոսւմ Ամերիկայի մասին: Մենք նրանց հետ դարձանք իսկական գործընկերներ»: 

Այնուամենայնիվ, Գորբաչովը վստահ է, որ հետագայում էլ պատմությունը կզարգանա հենց «պերեստրոյկայի» գաղափարների և նախագծերի ազդեցության տակ:

«Գուցե անհամեստ է, բայց խնդիրն այն է, որ «պերեստրոյկան» միայն ես չեմ իրականացրել»,- ասում է նա և ավելացնում, որ սկզբում սկսել են առաջադեմ ուժերը, որից հետո այն դարձել է այլ ժողովուրդների խնդիրը: Արդյունքում`«Վարշավայի պայմանագրի երկրների հարաբերությունները Արևմուտքի առաջատար երկրների հետ փոխվեցին: Ես հանգիստ եմ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն