Գլխավոր » Լրահոս

Դավութօղլուին խիստ նյարդայնացրել է Ցեղասպանության մասին հիշատակումը

Նոյեմբեր 7, 2009թ. 15:07

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե առանց Ղարաբաղի հակամարտության լուծման հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի:

«Դա Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների կարծիքն է, իսկ մենք հարգում ենք այդ կարծիքը»,- ասել է Դավութօղլուն:

Ասուլիսին ներկա  հայ լրագրողը հարց է ուղղել Դավութօղլուն Հայոց Ցեղասպանության մասին: Հարցը խիստ  նյարդայնացրել է թուրք նախարարին: Վերջինս, բուն հարցին պատասխանելու փոխարեն, սկսել է աղաղակել`  ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» և ադրբեջանական, այսպես կոչված,  փախստականների գոյության մասին: Ապա վրա  է բերել, թե  Թուրքիայի  միակ նպատակն է օգնել այդ «խեղճ» մարդկանց` վերադառնալու  իրենց տները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն