Գլխավոր » Լրահոս

Մոսկվան ԼՂՀ խնդրում «ստատուս քվո»-ի պահպանման կողմնակիցն է

Նոյեմբեր 7, 2009թ. 14:45

«Հիմա Ռուսաստանն իր հզորության գագաթնակետին չի գտնվում, ուստի ԼՂ հարցում հնարավոր փոփոխությունները կարող են լինել ոչ ի օգուտ Մոսկվայի»: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում  Սանկտ-Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն, պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեսակետը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂՀ խնդրի կարգավորմամբ, ասել է. «Ակնհայտ է, որ Մոսկվան բախվում է որոշակի խնդիրների` որպես տարածաշրջանային առաջնորդ, դրա համար էլ ռուսական վերնախավում բավական շատ մարդիկ հանդես են գալիս Ղարաբաղում «ստատուս քվո»-ն պահպանելու օգտին»,- ասել է նա:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան վավերացնի հայթուրքական արձանագրությունները, առանց ԼՂՀ խնդրում որեւէ առաջընթաց արձանագրելու, վերլուծաբանը պատասխանել է. «Այո, կարծում եմ` Թուրքիան կգնա այդ քայլին: Դա ձեռնտու է թուրքական քաղաքականությանն ու տնտեսությանը: Սահմանների բացմամբ Անկարան կարող է Երեւանի վրա ազդեցության նոր լծակներ ձեռք բերել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն