Գլխավոր » Լրահոս, Վրաստան

Վրաց պատրիարքը.«Կվերականգնվի Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Նոյեմբեր 7, 2009թ. 11:56

Ինչպես արդեն ArmAr.am-ը տեղեկացրել է, նոյեմբերի 4-ին Վրաստանի պատրիարք, Կաթողիկոս Իլյա 2-րդը  ժամանել էր Ադրբեջան:  Բաքվում ելույթ ունենալով Միջկրոնական երկխոսության թեմայով կոնֆերանսի ժամանակ, Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է, թե ինքը մտահոգված է այն բանից, որ խախտվել է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վրաց պատրիարք նկատել է, թե  Կովկասում կոնֆլիկտները հրահրվել են արտաքին ուժերի կողմից, իսկ  առանց դրանք լուծման` խաղաղություն չի կարող հաստատվել տարածաշրջանում:  Նա վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ կվերականգնվի երկու երկրների` Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Իսկ նախօրեյին, ինչպես արդեն հյատնել ենք Իլյա 2-րդի ղեկավարած պատվիրակությանն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն