Գլխավոր » Լրահոս

Մեկնարկում է աշնանային զորակոչը

Նոյեմբեր 7, 2009թ. 17:34

Նոյեմբերի 9-ին ՀՀ տարածքում կմեկնարկի 2009թ. աշնանային զորակոչը: Զորակոչի առաջին օրը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու կմեկնեն մայրաքաղաքի Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատներում կցագրված երիտասարդները: Նախատեսվում են նորակոչիկների այցելություններ համայնքներում գտնվող եկեղեցիներ: Նշված համայնքներում աշնանային զորակոչի առաջին օրվան նվիրված միջոցառումները, որոնց կարող են մասնակցել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները, կմեկնարկեն տարածքային զինկոմիսարիատներում` նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 09.00-ին:

Միջոցառումները կշարունակվեն ՊՆ կենտրոնական հավաքակայանում: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 9-ին` ժամը 15.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն