Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանական տեղեկատվական պատերազմի երեք հիմնական թիրախները

Նոյեմբեր 7, 2009թ. 17:38

Jamalyan«Ճանաչիր թշնամուդ` նրա կողմից եկող հարվածներին նախապես հակահարված տալու համար»: Այդ սկզբունքը կիրառելի է նաև տեղեկատվական դաշտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր երկրի թիվ մեկ թշնամին` Ադրբեջանը,  տեղեկատվական դաշտում հստակ մարտավարություն է կիրառում, և հիմնական թիրախը հենց մենք ենք:

«Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում ազդեցության երեք հիմնական ուղղություններով», -պարզաբանում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Ըստ հոգեբանի, առաջին ուղղությունը միտված է միջազգային հանրությանը, միջազգային լսարանին. «Ադրբեջանը, կարծես,  ցանկանում է հասունացնել հնարավոր ագրեսիայի, մարտական գործողությունների գաղափարը, ցույց տալ դրա անհրաժեշտությունը` անկախ նրանից, թե երբ կլինեն ռազմական գործողություններ, և դրանով իսկ աշխարհի աչքում արդարացնել իր ռազմատենչությունը»:

Ադրբեջանի տեղեկատվական պատերազամի երկրորդ թիրախը սեփական հանրությունն է. «Թշնամու վառ կերպար են ստեղծել` դրանով քողարկելով ներքին խնդիրները: Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ իրենք ադրբեջանցի թուրքերին նախապատրաստում են հնարավոր մարտական գործողությունների: Իրենց բնակչության մի ստվար հատվածի մշտապես պատրաստ վիճակում են պահում` ցանկացած պահի հարձակողական պատերազմ սանձազերծելու համար»:

Երրորդ ուղղությունը թիրախ է դարձնում կրկին մեզ` Արցախը բոլորիս համար ներկայացնելով որպես «պատերազմի մշտական սպառնալիքի առիթ». «Նրանք Արցախի խնդիրը կապում են տնտեսական խնդիրների հետ, ցանկանում են ցույց տալ, որ Արցախը խանգարում է ՀՀ տնտեսության զարգացմանը: Դրանով ձգտում են հասնել հայաստանցի-ղարաբաղցի տարանջատմանը»,- եզրակացնում է  ռազմական հոգեբանը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն