Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Նալբանդյանը կրկին հիշեցրել է թուրքական կողմին

Նոյեմբեր 9, 2009թ. 09:15

Nalbandyan«Թուրքիան չպետք է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը պայմանավորի Ղարաբաղյան հիմնախնդրով»: Այս մասին ճապոնական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հիմնախնդրով  զբաղվում է Մինսկի խումբը:

Նախարար Նալբանդյանը, միաժամանակ, շեշտել է, որ Անկարան և Երևանն ի սկզբանե արձանագրել են, որ հարաբերություններ են հաստատում` առանց նախապայմանների: Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Ի դեպ,օրերս Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտարարել էր, թե` առանց Ղարաբաղյան խնդրի լուծման  Թուքիան չի գնա Ադրբեջանի համար ոչ ընդունելի քայլի, այն է`  չի բացի հայ-թուրքական սահմանը և չի վավերացնի Արձանագրությունները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն