Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

2010 թ. Շվեդիայի խորհրդարանը կքննարկի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ

Նոյեմբեր 9, 2009թ. 11:47

KhorhrdaranՇվեդիայի  ընդդիմադիր Սոցիալ- դեմոկրատական կուսակցության ջանքերով, Շվեդիայի Կոնգրեսը` ստորին պալատը, ընդունել է որոշում, որով հաստատել է, որ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից   հայերի նկատմամբ իրականացվել է  Ցեղասպանություն: Այս որոշումը բավականին նպաստավոր պայմաններ  է ստեղծում  Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Այժմ սպասվում է, որ Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթը խորհրդարան կմտնի 2010 թվականին:

Մինչդեռ աջերի իշխող կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դեմ է Ցեղասպանության ճանաչմանը, ասելով, որ Ցեղասպանության փաստերը ոչ թե քաղաքական միջավայրում պետք է քննարկել, այլ պետք է թողնել պատմաբաններին:

Հայտնի է դարձել, որ Շվեդիայում գործող թուրքական կազմակերպությունները պատրաստվում են խոչընդոտել 1915թ. իրադարձությունների շուրջ սպասվող քննարկումները:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ` 2007թ., Շվեդիայի խորհրդարանում առաջարկվել էր ճանաչել Մեծ Եղեռնը, սակայն ձայների մեծամասնությամբ այն մերժվեց:

Հուսանք, որ այս անգամ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը առավել արդյունավետ կլինի:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն