Գլխավոր » Լրահոս

Էրդողանի համար առավել նախընտրելի է Սուդանի նախագահը, քան Իսրայելի վարչապետը

Նոյեմբեր 9, 2009թ. 11:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելին մեղադրել է արաբների դեմ գործած շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ, քան Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրն է գործել Դարֆուրում:

Սուդանի նախագահը հրավիրվել է Ստամբուլ՝ մասնակցելու «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության գագաթնաժողովին:

ԵՄ-ն բացասական էր արտահայտվել ԱլԲաշիրի այցելության հնարավորության մասին, քանի որ նա միջազգային դատարանի կողմից հեռակա կարգով մեղադրվել է Դարֆուրում աֆրիկացի բնակիչների դեմ իրականացված ցեղասպանության մեջ:

Էրդողանը հայտարարել է, որ իր համար ավելի նախընտրելի է հանդիպել Բաշիրի հետ, քան խաղաղ բնակիչների սպանությունների հարցը քննարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Թուրքիայի վարչապետն ասել է, որ չի հավատում, թե Ալ-Բաշիրը նման հանցագործություն է գործել:

Սակայն Սուդանի իշխանությունները նոյեմբերի 8-ին հայտարարել են, որ նախագահ Բաշիրը չի մեկնի Ստամբուլ՝ հաշվի առնելով ԵՄ-ի բացասական վերաբերմունքը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն