Գլխավոր » Լրահոս

Վերջին տուրից առաջ Արոնյանն առաջատարներից հետ է մնում կես միավորով

Օգոստոս 22, 2009թ. 14:08

Այսօր Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի հինգերորդ Գրան պրի մրցաշարում կընթանան վերջին տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը, որը վերջին տուրից առաջ առաջատարներից հետ է մնում կես միավորով, այսօր սևերով կմրցի հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ: Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը լինելու է Ռուսաստանը ներկայացնող Էռնեստո Ինարկիևը, որը 11 հնարավորից վաստակել է ընդամենը չորս միավոր:
Վերջին տուրից առաջ մրցանակային աղյուսակն ունի հետևյալ տեսքը. Կասիմջանով, Իվանչուկ, Լեկո – 7 միավոր; Արոնյան, Ալեքսեև – 6,5 միավոր: Կարյագին, Գելֆանդ Էլյանով – 6 միավոր; Բակրո -5 միավոր; Հակոբյան և Կամսկի – 4,5 միավոր; Յակովենկո և Ինարկիև- 4 միավոր; Չեպարինով – 3 միավոր:
Նշենք, որ եթե մրցաշարի վերջին տուրում Արոնյանին հաջողվի առավելության հասնել, հունգարացի գրոսմայստերի նկատմամբ, ապա մեր շախմատիստը կապահովի իր տեղն առնվազն հաղթողների եռյակում:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`