Այսօր կհավաքվի ՎՈՒԱՄ–ի խորհրդարանական ասամբլեան
Նոյեմբեր 9, 2009թ. 11:18
Նոյեմբերի 9-10-ը Թբիլիսիում տեղի կունենա ՎՈՒԱՄ-ի(Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խորհրդարանական չորրորդ ընդլայնված նստաշրջանը։
Նստաշրջանի բացման արարողությունը տեղի կունենա «Շերատոն Մետեհի Պալաս» հյուրանոցում։
Նստաշրջանին կմասնակցեն ՎՈՒԱՄ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունները, ներկա կլինեն նաև բալթյան երկրների խորհրդարանական ասամբլեայի ներկայացուցիչները և Վրաստանում հայտագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
ArmAr.am












